Քաղաքապետ գարսետՏիի մասին

Էրիկ Գարսետտին 4-րդ սերնդի լոսանջելեսցի է և Լոս Անջելեսի 42-րդ քաղաքապետը: Ծնվել և մեծացել է Սան Ֆերնանդո Հովտում: Լինելով պետական պաշտոնյաների որդի և Մեքսիկայից ու Արևելյան Եվրոպայից ներգաղթածների թոռ՝

քաղաքապետ Գարսետտիի կյանքն անցել է կացրել մարդկանց նկատմամբ արդարության, արժանապատվության և հավասարության հիմնական արժեքների նկատմամբ խորը նվիրվածությամբ:

Ոգեշնչված լինելով այս արժեքներով՝ քաղաքապետը ջանք չի խնայել իրականացնելու մեր ընդհանուր պարտականությունը, այն է՝ ցանկացած ռասայական պատկանելության, կրոնի, կրթության և եկամուտ ունեցող երեխաներին ու ընտանիքներին ընձեռել լավ կրթություն ստանալու, անվտանգ փողոցներում ապրելու, բավարար աշխատավարձ ստանալու, մաքուր օդ շնչելու և մաքուր ջուր խմելու, մատչելի բժշկական և մանկական խնամք ստանալու և իրենց ընտրությամբ սեփական ապագան կերտելու հնարավորություն: Լոսանջելեսցիները զգում են նրա տեսլականի և առաջնորդության հիանալի արդյունքները: Քաղաքապետը գլխավորել և հաղթել է մի արշավ, որի արդյունքում հաստատվել է Ամերիկայի պատմության մեջ ամենահամարձակ տեղական ենթակառուցվածքային նախաձեռնությունը՝ ֆինանսավորել յուրաքանչյուր սերնդի կյանքում մեկ անգամ իրականացվող հանրային տրանսպորտի ընդլայնումը: Նա սկիզբ է դրել «L.A. College Promise»-ին, որը երկրում բարձրագույն ուսման հասանելիության ամենահավակնոտ ծրագիրն է և օժանդակում է ավելի քան 4,000 ուսանողի, որոնցից շատերը աղքատ են և առաջինն են իրենց ընտանիքում, որ իրականացնում են բարձրագույն կրթություն ստանալու երազանքը: Նա պայքարում է անօթևանության ճգնաժամի դեմ՝ ստեղծելով աննախադեպ տարածաշրջանային համագործակցություն, որը ուղղված է մարդկանց փողոցներից դուրս բերելուն և տևական անօթևանությունը հաղթահարելուն: Նա հնարավորություն է ընձեռել աշխատավորներին ավելի շատ գումար վաստակել`նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելով մինչև ժամը 15 դոլար և կրճատել է բիզնես հարկերը՝ օգնելու իրականացնել տնտեսության պատմական վերականգնում, որի արդյունքում ստեղծել է ռեկորդային թվով աշխատատեղեր տնտեսության ավանդական ոլորտներում, ինչպիսիք են՝ ժամանցն ու օդատիեզերական տեխնոլոգիաները: Նա 2018թ. նաև պատմական գործընկերություն է սկսել բարեգործական հատվածի հետ, որպեսզի վերանորոգի քաղաքի մոտ 350 խաղահրապարակ, դրանով իսկ աջակցություն ստանալով համաշխարհային սպորտային և մարզական իր ծրագրերի համար, որոնք անցկացվում են Լոս Անջելեսում և անվճար են բոլոր երեխաների համար:

 

Քաղաքապետի առաջնորդությունը բացառիկ ազդեցություն է թողնում ազգային և միջազգային մակարդակներում. նա Ամերիկայի քաղաքների ավելի քան 400 քաղաքապետի միավորել է` ընդունելու Փարիզի համաձայնագիրը (2015), երբ Թրամփի Վարչակազմը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը: Նա ղեկավարել է ներգաղթի վերաբերյալ առաջին «Գործողությունների ծրագիրի ազգային օր» նախագիծը և աննախադեպ տեղական ռեսուրսներ է ներդրել վտարելու դեմ պայքարելու համար «Երազողներին» և այլոց իրավական աջակցություն տրամադրելու ուղղությամբ: Նա ստորագրել է Ամերիկայի ամենաուժեղ երկրաշարժերի կառավարման վերաբերյալ օրենքը, որպեսզի բնական աղետներից պաշտպանի հազարավոր մարդկանց կյանքը: Եվ նրան հաջողվել է գլխավորել և ստանալ 2028թ. Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերը 30 տարվա մեջ առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ բերելու համար ներկայացված հայտի հաստատումը:

 

Նա ապրել է աշխատել է եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում ու նշանակած է Լօս Անճըլեսի առաջին փոխ քաղաքապէտ միջազգային հարաբերութիւններու, որպէսզի ընդլայնէ L.A.ի համաշխարային կապը և ստեղծէնոր աշխատատեղեր, տնտեսական հնարավորություն, մշակութ, ուսում և այցելուներ քաղաքին:

Քաղաքապետ Գարսետտին ոչ միայն հանձն էր առել այս դժվարին մարտահրավերները, այլև վերապատկերել էր, թե ինչպես է քաղաքապետարանը տրամադրում ամենահիմնական ծառայությունները: 2013թ. հուլիսից Լոս Անջելեսի քաղաքապետարանը 10,754 մղոն ճանապարհ է նորոգել, կիսով չափ կրճատել է ջրափոսերի նորոգմանը հատկացված ժամանակը, 1.4 միլիարդանոց ծրագիր է իրագործել համայնքների բոլոր մայթերը վերանորոգելու համար և մեծացրել է քաղաքի տարբեր թաղամասերի ծառերի քանակը: Նա ստեղծել է “Clean Streets L.A.”`9,100 մղոն փողոցների թաղամաս առ թաղամաս գնահատման ծրագիրը, որը բացահայտում է ամենաանմխիթար թաղամասերը և առաջնահերթություն է տալիս ռեսուրսների մատակարարմանը: Նրա ղեկավարման ընթացքում Լոս Անջելեսը համարվել է պետության ամենալավ կառավարվող քաղաքը «What Works Cities» նախաձեռնության կողմից և դարձել է Ամերիկայում համար առաջին արևային էներգիայի քաղաքը:

Քաղաքապետի պաշտոնավարումը սկսվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդից, որտեղ նա, մինչ 2013թ. քաղաքապետ ընտրվելը և 2017թ. Լոս Անջելեսի պատմության մեջ ամենամեծ քանակով ձայներով կրկին անցկացվող ընտրություններում հաղթելը, 4 ժամկետ անցկացրել է որպես խորհրդի նախագահ:

Բացի քաղաքապետարանում անցկացրած ժամանակից, քաղաքապետ Գարսետտին իր երկրին ծառայել է Միացյալ Նահանգների Նավատորմի Պահեստազորում որպես հետախուզության սպա աշխատելով և դասավանդել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում և Օսիդենտալ քոլեջում; Քաղաքապետը իր բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Կոլումբիայի համալսարանում և որպես Ռոդեսի գիտաշխատող սովորել է Օքսֆորդի համալսարանում, իսկ հետագայում Լոնդոնի Տնտեսագիտության Դպրոցում: Նա նաև ջազ-դաշնակահար է և լուսանկարիչ: Նա և իր կինը`առաջին տիկին Էմի Էլեյն Վեյքլանդը իրենց դուստր Մայայի հպարտ ծնողներն են և մոտ 10 տարի եղել են խնամակալ ծնողներ: